Jump to content

Վահե Օշական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը սփյուռքահայ բանաստեղծ Վահէ Օշականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օշական (այլ կիրառումներ)։
Վահե Օշական
արմտ. հայ.՝ Վահէ Օշական
Ծնվել էհոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 30, 2000(2000-06-30) (77 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն (1933), Սեն Ջորջ քոլեջ (1939) և Փարիզի արվեստների ֆակուլտետ (1951)
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրՄիջազգային քոլեջ, Բեյրութ, Բեյրութի ամերիկյան համալսարան, Հայկազյան համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Մակքուորի համալսարան[3], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Բագին և Արցախի պետական համալսարան
Վահե Օշական Վիքիդարանում
 Vahe Oshagan Վիքիպահեստում

Վահե Օշական (արևմտահայերեն՝ Վահէ Օշական, (հոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1], Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն - հունիսի 30, 2000(2000-06-30), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր։

Հակոբ Օշականի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Օշականը ծնվել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ՝ Պլովդիվ), գրող Հակոբ Օշականի ընտանիքում։ 1933 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1939 թվականին՝ Երուսաղեմի անգլիական Սեն Ջորջ քոլեջը, 1951 թվականին՝ Սորբոնի համալսարանը։ 1960-1975 թվականներին դասախոսել է Բեյրութի ամերիկյան միջազգային քոլեջում, 1962-1975 թվականներին՝ ամերիկյան համալսարանում, 1972-1975 թվականներին՝ Հայկազյան քոլեջում, եղել է հայագիտական բաժնի տնօրենը, 1976-1982 թվականներին՝ Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտության ամբիոնում, 1985-1988 թվականներին՝ Քալիֆորնիայի Բերքլի համալսարանում[4]։ Եղել է ՀՀԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագրական կազմում։ 1987 թվականին հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծական ու քննադատական անգլերեն տարեգիրքը։ Խմբագրել է «Քրիստափոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991)։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքը
  • Ահազանգ
  • Ճամբորդը

Վեպ /արձակ գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փախստականը
  • Թակարդին շուրջ
  • Սերունդներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://www.latimes.com/socal/glendale-news-press/news/tn-gnp-xpm-2000-07-04-export46997-story.html
  3. https://www.theguardian.com/news/2000/jul/21/guardianobituaries.books
  4. «Վահե Օշականի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Օշական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Օշական» հոդվածին։